Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
15.03.2026 | 22:00
Հուր կենդանի Քրիստոս,
որ Քո սիրո հուրը գցեցիր երկրի վրա,
բորբոքի՛ր այն իմ մեջ՝
որպեսզի այրի հոգուս ախտերը,
սրբի իմ խղճմտանքը,
մաքրի մարմնիս մեղքերը
և վառի Քո գիտության լույսն իմ սրտում։
Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին,
և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3512

Մեկնաբանություններ